Հանդիսություններ

Հանդիսություններ: Լուսանկար 2
Հանդիսություններ: Լուսանկար 3
Հանդիսություններ: Լուսանկար 4
Հանդիսություններ: Լուսանկար 5
Հանդիսություններ: Լուսանկար 6
Հանդիսություններ: Լուսանկար 7
Հանդիսություններ: Լուսանկար 8
Հանդիսություններ: Լուսանկար 9
Հանդիսություններ: Լուսանկար 10
Հանդիսություններ: Լուսանկար 11
Հանդիսություններ: Լուսանկար 12
Հանդիսություններ: Լուսանկար 13
Հանդիսություններ: Լուսանկար 14
Հանդիսություններ: Լուսանկար 15
Հանդիսություններ: Լուսանկար 16
Հանդիսություններ: Լուսանկար 17
Հանդիսություններ: Լուսանկար 18
Հանդիսություններ: Լուսանկար 19
Հանդիսություններ: Լուսանկար 20
Հանդիսություններ: Լուսանկար 21

Հարսանիքներ, մկրտություններ, ծննդյան տարեդարձներ և այլ տոնակատարություններ Ավան Ձորագետ հյուրանոցում

Ընտրել Ավան Ձորագետը նշանակում է ընտրել գեղեցկության, պատմության ու ավանդականի, ինչպես նաև կատարյալ սպասարկման համադրությունը, քանի որ այստեղ մենք ստեղծվում են ամենաջերմ պահերը, որոնք կուղեկցեն Ձեզ ամբողջ կյանքի ընթացքում։


Հարսանյաց միջոցառումներ՝ Ձեր երազանքների օրը

Ասեք «Ես համաձայն եմ» Ավան Ձորագետի շլացուցիչ գեղեցկության ներքո։ Շրջապատված բնությամբ և պատմական տեսարժան վայրերով, ինչպիսիք են Օձունի, Հաղպատի և Սանահինի վանքերը՝ Ձեր հարսանյաց միջոցառումը լի կլինի ամնմոռանալի պահերով: Անկախ միջոցառման ծավալից, մենք առաջարկում ենք ընդարձակ տարածք և աջակցություն ձեր երազանքի հարսանիքը կյանքի կոչելու համար: Մենք հոգ կտանենք յուրաքանչյուր մանրուքի մասին, որպեսզի Դուք կարողանաք կենտրոնանալ ձեր կախարդական օրը վայելելու վրա:

Մկրտություններ, ծննդյան տոներ և այլ առիթներ

Բնության հմայքի և պատմական շնչի ներքո մենք տրամադրում ենք մտերմիկ և խաղաղ մթնոլորտ բովանդակալից արարողությունների և աշխույժ տոնակատարությունների համար: Հանգիստ հավաքույթներից մինչև շքեղ երեկույթներ՝ մենք կօգնենք Ձեր տեսլականը կյանքի կոչել համեղ ուտեստներով, հիանալի երաժշտությամբ և անմոռանալի հիշողություններ ապահովող տեսարաններով։


Ինչու՞ ընտրել Ավան Ձորագետը:

Ավան Ձորագետում յուրաքանչյուր տոնակատարություն կազպակերպվում և նշվում է յուրահատուկ կերպով՝ հաշվի առնելով Ձեր բոլոր ցանկությունները։ Ահա թե ինչու այն կատարյալ ընտրություն է Ձեր՝ մինչև 120 հոգանոց միջոցառումներն անցկացնելու համար։

Ճկուն առաջարկներ
Մենք ժամանակ ենք հատկացնում հասկանալու ձեր տեսլականը և սերտորեն համագործակցում ենք ձեզ հետ՝ անհատականացված տոնակատարություն ստեղծելու համար: Դեկորից մինչև ճաշացանկ, յուրաքանչյուր մանրուք մշակվում է Ձեզ հետ միասին՝ մոտենալով Ձեր միջոցառմանը նույնքան առանձնահատուկ կերպով, որքան Դուք:

Փորձառու թիմ
Մեր փորձառու և նվիրված թիմն այստեղ է՝ աջակցելու ձեզ ամեն քայլափոխի: Իրենց փորձով և դետալների հանդեպ ուշադրությամբ նրանք ապահովում են Ձեր միջոցառման հարթ ընթացքը՝ թույլ տալով Ձեզ վայելել յուրաքանչյուր պահը առանց անհանգստության զգացողության։

Գեղեցիկ լուսանկարներ
Տարածքի գեղատեսիլ բնապատկերները, հյուրանոցի շենքի վեհությունը, բարձրաճաշակ ինտերիերը և մոտակա վանքերը կատարյալ տեսարան են հանդիսանում անմոռանալի հիշողությունները անմահացնելու համար։

Յուրահատուկ խոհանոց
Մեր արևմտահայկական խոհանոցը հայտնի է իր հարուստ համերով և խոհարարական ավանդույթներով: Մենք առաջարկում ենք յուրահատուկ ճաշացանկ, որը կարող է հարմարեցվել ձեր ճաշակին՝ անկախ նրանից՝ նախընտրում եք փոքր ընթրիք, թե մեծ միջոցառում: Յուրաքանչյուր ճաշատեսակ պատրաստվում է տեղական ծագման բաղադրիչներով՝ երաշխավորելով սննդի բարձր որակը։

Հարմարավետ կացություն
54 նրբաճաշակորեն ձևավորված երկտեղանոց սենյակները կապահովեն Ձեր հյուրերի հանգիստը խնջույքից հետո և կհանդիսանան կատարյալ վայր բնության գրկում լիցքաթափվելու համար։

Ծանոթացեք մեր թիմի հետ

  • Միքայել Սեֆերյան

    Միքայել Սեֆերյան

    Հյուրանոցի Տնօրեն

    Ո՞րն է հարսանիքների կազմակերպման ամենահաճելի/ամենադժվար պահը։

    Հարսանիքների կազմակերպումը մեր թիմի hամար մեծ պատասխանատվություն և հաճելի փորձառություն է: Բավականին ստեղծագործ և թիմային աշխատանք է՝ որը ներառում է մանրակրկիտ պլանավորում՝ ոճի, դեկորների, գույների և մնացած դետալների ճիշտ ընտրություն: Երբեմն կարիք է լինում հաշվի առնել ընտանիքի անդամների չհամընկնող ցանկությունները և կարծիքները:

    Փորձում ենք ունենալ Պլան Բ արտակարգ իրավիճակների համար, ինչպիսիք են՝ եղանակային փոփոխությունները, տեխնիկական խնդիրները կամ այլ չնախատեսված բարդություններ։

    Օտարերկրյա հյուրերի հարսանիքներ կազմակերպելը մեկ այլ հետաքրքիր փորձառություն է, հատկապես՝ երբ ծանոթանում ենք նրանց ավանդույթներին և մշակույթին:

    Օրվա ավարտին էմոցիաներն ամենավառն են, քանի որ մեր բոլոր ջանքերը համարում ենք արդարացված՝ տեսնելով, որ մեր թիմային աշխատանքի շնորհիվ հաջողել ենք նրանց օրը վերածել մի փոքրիկ հեքիաթի:
Մենք սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին։ Պարզապես ուղարկեք մեզ էլեկտրոնային նամակ. անհամբերությամբ սպասում ենք ձեզ հետ կապի հաստատմանը։