Կորպորատիվ միջոցառումներ

Կորպորատիվ միջոցառումներ: Լուսանկար 1
Կորպորատիվ միջոցառումներ: Լուսանկար 2

Օգտվեք վերջին նորարարություններից Ավան Ձորագետ հյուրանոցի մինչև 100 անձ տեղավորող հարմարավետ սրահներից։ Բարելավեք Ձեր թիմի դինամիկան վորքշեփերի, վերապատրաստումների և կորպորատիվ միջոցառումների միջոցով: Մեր ընդարձակ սրահում կարելի է անցկացնել թիմբիլդինգի անհատական սեանսներ:

  • Տարբեր սրահներ. Ընտրեք ՓՈւՌ սրահը կամ կոնֆերանս սրահը` հարմարեցնելով այն Ձեր պահանջներին:
  • Արդի հարմարություններ. օգտվեք ամենաժամանակակից հարմարություններից և տեսաձայնային սարքավորումներից:
  • Յուրօրինակ ուտեստներ. միջոցառման ընթացքում վայելեք մեր ռեստորանի յուրահատուկ ուտեստները:
  • Անհատական միջոցառումներ. կազմակերպեք ձեր կորպորատիվ միջոցառումն այնպես, որ դա նպաստի թիմի զարգացմանը:
  • Տարածքն առանձին մասերի բաժանելու հնարավորություններ. առանձնացրեք մասնակիցներին հատուկ մասնագիտական սեանսների համար:
  • Գերազանց հյուրասիրություն. վայելեք մեր ռեստորանի հմուտ մոտեցումը։

Կազմակերպեք բարձրակարգ միջոցառումներ Ավան Ձորագետ հյուրանոցում, որտեղ բնությունն ու խնջույքը միաձուլվում են: Կապ հաստատեք մեզ հետ և ստեղծեք պահեր, որոնք համահունչ են Ձեր տեսլականին:

Ծանոթացեք մեր թիմի հետ

  • Տաթևիկ Միքայելյան

    Տաթևիկ Միքայելյան

    Կորպորատիվ վաճառքների և միջոցառումների համակարգող

    Ինչպե՞ս եք սահմանում լավ ընդունելությունը:

    Լավ ընդունելություն նշանակում է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն զգում է կարևոր և գնահատված՝ ջերմ վերաբերմունք, լսելու և հասկանալու պատրաստակամություն, հստակ հաղորդակցություն` ուշադրություն ցուցաբերելով մարդկանց կարիքներին, որպեսզի ձևավորենq վստահություն և դրական տպավորություն թողնենք առաջին իսկ հանդիպումից։

    Գրեք մեզ
Մենք սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին։ Պարզապես ուղարկեք մեզ էլեկտրոնային նամակ. անհամբերությամբ սպասում ենք ձեզ հետ կապի հաստատմանը։