Խոհարարական դասընթաց

Մասնակցելով խոհարարական դասընթացներին՝ Դուք հնարավորություն կունենաք սովորել պատրաստել երեք ուտեստներ, ինչից հետո կհամտեսեք դասի ընթացքում պատրաստված ուտեստները՝ ճաշացանկից ուտեստների հետ միասին:
Խոհարարական դասընթացի ժամանակ դուք կպատրաստեք Խնձորով Թխվածք, Խաղողի Թփով Տոլմա և Ոսպով Քյուֆթա։
Ժամանակահատված՝ 13:00-18:00
Ամրագրումը՝ 2 օր առաջ
Տևողությունը՝ մինչև 1,5 ժամ
Մասնակիցների քանակը՝ 3-10
Խոհարարական դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել երկու օր առաջ: Յոթ տարեկան և ավելի ցածր տարիքի երեխաների մասնակցությունն անվճար է և պարտադիր ծնողի ուղեկցությամբ:
* Խոհարարական դասընթաց կազմակերպելու համար խնդրում ենք դիմել ընդունարան։