Անմոռանալի միջոցառումներ բնության գրկում

Ավան Ձորագետը միաձուլում է բնական գեղեցկությունն ու արդի հարմարությունները` առաջարկելով բացառիկ հնարավորություններ: Գրավիչ տեսարաններն ու պատմական շունչը յուրաքանչյուր միջոցառում դարձնում են անկրկնելի:

Հարսանիքներ. քո երազանքների օրը

Միմյանց հավատարմության խոստում տվեք Ավան Ձորագետի ռոմանտիկ միջավայրում` կատարյալ վայր ձեր երազած հարսանեկան միջոցառման համար: Գեղեցիկ տեսարանների ներքո տոնեք Ձեր հարսանյաց միջոցառումը (մինչև 120 հյուրերի հետ) և հիշողություններ ստեղծեք Օձունի, Հաղպատի կամ Սանահինի վանքերում:

-Սքանչելի լուսանկարներ. անմահացրեք կարևոր պահերը մեր այգում և հարակից տարածքներում:

-Շքեղ տոնակատարություններ. Ձեր անմոռանալի հարսանեկան խնջույքին հրավիրեք ավելի քան 120 հյուր։

-Հարմարավետ սենյակներ. տեղավորեք Ձեր հյուրերին մեր 54 հարմարավետ երկտեղանոց սենյակներում:

-Գերազանց բանկետներ. ընտրեք ներսի, դրսի կամ ՓՈւՌ սրահը, օգտվեք ռեստորանային անթերի սպասարկումից:

 Ծննդյան խնջույքներ.

Կերտեք անմոռանալի հիշողություններ Ավան Ձորագետում, որտեղ Ձեր ծննդյան տոնակատարությունը կլինի ուշադրության կենտրոնում: Մեր ունիվերսալ սրահը հարմար է թե՛ փոքրիկ հավաքույթների, թե՛ խոշոր միջոցառումների համար: Պարեք ամբողջ գիշեր աստղերի տակ՝ հաճելի երաժշտության ուղեկցությամբ:

Մկրտություն.

Անցկացրեք սուրբ պահերը մոտակայքում գտնվող եկեղեցիներում:

Համաժողովներ և կորպորատիվ միջոցառումներ. ոգեշնչվեք նորարարությամբ և սերտացրեք կապերը

Օգտվեք վերջին նորարարություններից Ավան Ձորագետի հանդարտ միջավայրում, որի հարմարավետ սրահները տեղավորում են մինչև 100 անձ: Բարելավեք Ձեր թիմի դինամիկան վորքշեփերի, վերապատրաստումների և կորպորատիվ միջոցառումների միջոցով: Մեր ընդարձակ սրահում կարելի է անցկացնել թիմբիլդինգի անհատական սեանսներ:

-Ճկուն տարածքներ. Ընտրեք ՓՈւՌ սրահը կամ կոնֆերանս սրահը` հարմարեցնելով այն Ձեր պահանջներին:

-Արդի հարմարություններ. օգտվեք ամենաժամանակակից հարմարություններից և տեսաձայնային սարքավորումներից:

-Խոհարարական վայելքներ. միջոցառման ընթացքում վայելեք մեր ռեստորանի յուրօրինակ ուտեստները:

-Անհատական միջոցառումներ. կազմակերպեք ձեր կորպորատիվ միջոցառումն այնպես, որ դա նպաստի թիմի զարգացմանը:

-Տարածքն առանձին մասերի բաժանելու հնարավորություններ. առանձնացրեք մասնակիցներին հատուկ մասնագիտական սեանսների համար:

-Գերազանց հյուրասիրություն. վայելեք մեր ռեստորանի հմուտ մոտեցումը։

Կազմակերպեք բարձրակարգ միջոցառումներ Ավան Ձորագետ հյուրանոցում, որտեղ բնությունն ու տոնը միաձուլվում են: Կապ հաստատեք մեզ հետ և ստեղծեք պահեր, որոնք համահունչ են Ձեր տեսլականին: