ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԱՎԱՆ ՁՈՐԱԳԵՏ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԵՎ ՌԵՍՏՈՐԱՆ, Լոռու մարզ
Ձորագետի կիրճում` Դեբեդ գետի ափին տեղակայված Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոցը գրավում է իր միջնադարյան ոճով կառուցված շինությամբ՝ պատված բազալտ քարով: Օգտվեք լողավազանից և շոգեբաղնիքից, ճաշակեք արևմտահայկական և տեղական խոհանոցի ուտեստները մեր ռեստորանում և այցելեք շրջակայքի տեսարժան վայրերը, ինչպիսիք են Հաղպատի ու Սանահինի վանքերը: ։
Իր բազմաթիվ հարմարությունների շնորհիվ Ավան Ձորագետ հյուրանոցը հնարավորություն է տալիս անմոռանալի հանգիստ անցկացնելուն զուգահեռ նաև կազմակերպել տպավորիչ միջոցառումներ ու խնջույքեր, ինչպես նաև բացահայտել Լոռվա մարզի հրաշալիքները։
Հատուկ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Ծառայություններ

Հանգստանալով Ավան Ձորագետ հյուրանոցում՝ Ձեզ մի զրկեք Լոռվա մարզի գեղատեսիլ բնությամբ հիանալու հնարավորությունից և գնացեք ձիավարության: Ձորագետի կիրճի տեսարանները, կանաչ դաշտերը, սոճու անտառները․ այս բոլոր բնապատկերները պարզապես ստիպում են Ձեր սրտին նորովի բաբախել: Ապրիլից մինչև նոյեմբեր մենք առաջարկում ենք օգտվել ձիավարության ծառայությունից 2-12 հոգանոց խմբերի համար, որը տևում է մինչև 3 ժամ։
Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ձիարշավների համար նախատեսված է մինչև 90 կգ քաշի սահմանափակում:

Մասնակցելով խոհարարական դասընթացներին՝ Դուք հնարավորություն կունենաք սովորել պատրաստել երեք ուտեստներ, ինչից հետո կհամտեսեք դասի ընթացքում պատրաստված ուտեստները՝ ճաշացանկից ուտեստների հետ միասին: