Մեր մասին

About us: Լուսանկար

Թուֆենկյան Ավան Ձորագետ Հյուրանոցը պատկանում է Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցային ցանցին։

Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոցը գտնվում է Երևանից 160 կմ հյուսիս՝ Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքների միջև ընկած ճանապարհի կեսին։ Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոցի շինությունը՝ կառուցված բազալտե քարից, հիշեցնում է միջնադարյան ամրոց: Դեբետ գետին նայող ընդարձակ բակը կատարյալ վայր է բացօթյա միջոցառումներ և հարսանիքներ անցկացնելու համար։ Ավան Ձորագետ Հյուրանոցի դիրքը հարմար է ինչպես մոտակա Հաղպատ և Սանահին վանքերն այցելող հարմարավետ գիշերակաց և համեղ կերակուրներ փնտրող զբոսաշրջիկների, այնպես էլ լողավազանով և ներդաշնակ մթնոլորտով հանգիստ փնտրող մարդկանց համար։ Ավան Ձորագետ հյուրանոցն ունի լոբբի բար և լաունջ զոնա, որտեղ հյուրերը կարող են խաղալ սեղանի խաղեր, գիրք ընթերցել կամ հանգստանալ: Հյուրանոցին կից տեղակայված է նաև հյուրանոցի երկրորդ մասնաշենքը, կանաչ այգին և միջոցառումների համար նախատեսված ՓՈւՌ սրահը։